News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թագաժառանգ եւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը Blackwater մասնավոր ռազմական ընկերության նմանությամբ մինի բանակ է ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Sabq-ը։

«Ալ Աջրաբի սուր» անվանումը ստացած կառույցը ստեղծվել էր դեռեւս 2015 թվականին, բայց մինչ այժմ  հայտնի չէր, որ Թագավորական գվարդիայում թագաժառանգի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանում գոյություն ունի։ Խումբը ներառում է 5 հազար շարքայիններ եւ սպաներ, որոնք լուրջ մարտական պատրաստվածություն են անցել: Սրանք արագ արձագանքման ուժեր են, օդային դեսանտներ, մարտական լողորդներ, բողոքների ճնշման ջոկատներ, ականազերծողներ եւ դիպուկահարներ:

Թերթը նշում է, որ էլիտար բրիգադի խնդիրների թվում են՝ թագավորի եւ թագաժառանգի, VIP անձանց, թագավորական բնակավայրերի, ինչպես նաեւ միապետի եւ որդու կողմից կազմակերպված միջոցառումների անվտանգության ապահովումը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուհամեդ բեն Սալմանի ենթակայության տակ գտնվող ջոկատները ներգրավված էին անցյալ տարվա նոյեմբերի սկզբին կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց ձերբակալման գործում: Այն ժամանակ տասնյակ գործարարներ, նախկին եւ գործող նախարարներ եւ արքայազներ տեղափոխվել էին Էր Ռիադ Ritz-Carlton հյուրանոց։

Ռազմական միավորի անվանումը եւս պատահականություն չէ՝ Ալ Աջրաբը այն սուրն էր, որը կապված էր երկրոդ Սաուդյան պետության (1824-1834 թթ․) հիմնադիր իմամ Թուրքի բեն Աբդալահ բեն Մուհամեդ Ալ Սաուդի (1755-1834 թթ․) հետ։ 19-րդ դարում արվեստի գործը  իմամ Սաուդ բեն Ֆեյսալ Ալ Սաուդը փոխանցել էր Բահրեյնի կառավարիչ շեյխ Իսա բեն Խալիֆին։ Սուրը պահպանվել էր կառավարող Ալ Խալիֆի ընտանիքի կողմից շուրջ 140 տարի եւ 2010 թվականին վերադարձվել էր Աբդալահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորին, այն հետագայում ժառանգել է գործող միապետ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որը գահին է նստել  2015 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ