News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

 

Պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցները` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ միջոցառումների արդյունքում Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերվել է ութ տնտեսվարող սուբյեկտ, որոնք շուրջ մեկ ամիս գործել են առանց պետական գրանցման` հարկային դաշտից դուրս:

Մասնավորապես, բացահայտվել են ավտոմեքենաների շարժիչների վերանորոգման, փափուկ կահույքի, փայտամշակման արտադրամասեր, պատճենահանման ծառայության սրահ, մանրածախ առեւտրի կետ, ավտոլվացման  եւ ավտոտեխսպասարկման մի քանի կետեր: Ապօրինի գործունեություն իրականացրած տնտեսվարողների գործունեությունը կասեցված է: Կազմվել են համապատասխան ակտեր եւ առաջադրվել պետբյուջե գանձման ենթակա գումարներ: Իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցներն էլ հայտնաբերել են ձավարի արտադրությամբ զբաղվող արտադրամաս եւ ատամնաբուժարան, որտեղ իրականացվել է նաեւ դեղորայքի վաճառք: Ապօրինի ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքում պետությանը հասցված է մոտ մեկ միլիոն դրամի վնաս:

Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` տարածքային հարկային տեսչության հետ համատեղ ապօրինի գործող բիլիարդի խաղասրահ են հայտնաբերել: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը տնտեսվարողը կազմակերպել է մոտ երկու ամիս առաջ` չունենալով պետական գրանցում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, թաքցված հարկերի չափը ճշտվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ