News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2010 թվականը նշանավորվեց ճգնաժամային 2009-ից հետո արձանագրված տնտեսական աճով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հանրապետական պատգամավոր, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի սեփականատեր Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, ճգնաժամի ժամանակ հանրապետությունը համախմբեց իր բոլոր պահուստները` դրանք բաժանելով ըստ ոլորտների, որպեսզի ճիշտ կիրառի տնտեսական պոտենցիալը:

«Կարծում եմ` կառավարությունը ճիշտ արձագանքեց, եւ 2010-ին այդ ռազմավարության արդյունքներն արդեն իրենց պտուղները տվեցին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը 2011թ. կմտնի վստահ եւ համախմբված ռեսուրսներով»,- ասել է պատգամավորը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 2011-ին տնտեսության տարբեր ոլորտներում կայուն եւ դինամիկ աճ է արձանագրվելու:

«Վստահ եմ, որ ռազմավարական ու համակարգային ոլորտներում բարենպաստ միջավայր կստեղծվի միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար: Իսկ որոշակի օրենսդրական բարեփոխումների դեպքում կապահովի հայկական տնտեսության թռիչքը»,- ամփոփել է Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ