News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

2010 թվականի ընթացքում Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ Հայաստանի միջազգային իմիջի բարձրացումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, դրա վկայությունն է այն, որ Հայաստանին հրավիրեցին Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության գագաթաժողովին:
«Դա նշանակում է, որ նույնիսկ այդ ոլորտում աշխարհը կարեւոր նշանակություն է տալիս մեր երկրին»,-ասաց Շարմազանովը:

2010 թվականի երկրորդ կարեւորագույն իրադարձությունն, ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունն էր Հայաստան, որի ընթացքում նա բառացիորեն կրկնեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»:

«Կարեւոր են նաեւ Հայաստանի ձեռքբերումները Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին, որի ընթացքում եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ միջազգային հանրության դիրքորոշումը համապատասխանում է հայկական կողմի դիրքորոշմանը»,-նշեց Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների հետաձգումը:

Նա նաեւ նշեց, որ 2010 թ-ի ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո կայունացավ Հայաստանի տնտեսական վիճակը:

Իսկ բացթողումներից իշխող կուսակցության ներկայացուցիչը նշեց կաշառակերությունն ու օրենքների ոտնահարումը:

«Սակայն կարեւոր է, որ երկրի իշխանությունը նոր եռանդով փորձում է արմատախիլ անել արդեն արմատացած բացասական երեւույթները»,-ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի...
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում...
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ես անտրամաբանական համարեցի պատասխանել իմ ռուս գործընկերոջ հարցին. Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով...
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ամենաշատ