ԱՄՆ-ում ապրող թուրք երգչուհի Սինեմ Սանիյեն հերքել է թուրքական մամուլի այն տեղեկությունը, թե ինքն իբր ասել է, որ հայկական Սփյուռքի ջանքերով է իր համերգը NBA-ի խաղի ընթացքում չեղյալ հայտարարվել։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Սինեմ Սանիյեն հայտարարել է, թե իր խոսքերը աղավաղել են։ «Ես չեմ ասել, թե այդ գործում հայերի մատը խառն է։ Նրանց չեմ մեղադրել։ Ես միայն ասել եմ, որ համերգը չեղյալ է հայտարարվել LA Clippers ակումբի կողմից»,-նշել է երգչուհին։
Նշենք, որ Լոս Անջելեսում կայացած NBA-ի հերթական LA Clippers-Phoenix Suns խաղի ընթացքում ԱՄՆ-ում բնակվող թուրք երգչուհի Սինեմ Սանիյեն կատարել է միայն ԱՄՆ հիմնը, իսկ նրա եւ մյուս թուրք երգիչների մասնակցությամբ համերգային ծրագիրը անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել։