Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.20-ին, Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Թեժ Լեռ» կոչվող տարածքում տնակ է այրվում:
Պարզվել է, որ ժամը 05.00-ի սահմաններում, 52-ամյա Արարատ Ն.-ի տնակում հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տնակում հայտնաբերվել է այրված դիակ:
Հրդեհը մարվել է ժամը 06.10-ի սահմաններում, հրշեջ 1 մարտական հաշվարկի ուժերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: