News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ Դավիթ Աբովյանը, ով մեղադրվում է նույն բուժհաստատությունում թթվածնային  քաղցի պատճառով վերջերս մահացած նորածնի մահվան մեջ, դեկտեմբերի 15-ից Առողջապահության նախարարի հրամանագրով ազատվել է աշխատանքից, ուղեգրվել է Ալավերդի քաղաք եւ մինչեւ 2011 թվականի մարտի 15-ն աշխատելու է «Ալավերդի» բժշկական կենտրոնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

«Առողջապահության նախարարի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել այդ բժշկին ուղարկել մանկաբարձ-գինեկոլոգի կարիք ունեցող Ալավերդի քաղաք։ Ընդ որում, նրա անձնական գործերին խիստ նկատողություն է կցվել»,- տեղեկացրեց բուժհաստատության  տնօրենը։

Նորածնի հայրը՝ Ալբերտ Աբգարյանն իր հերթին տեղեկացրեց, որ գործի մանրամասնները քննող վերոնշյալ հանձնաժողովի եզրակացությամբ գրավոր փաստաթուղթը միայն նախօրեին է ուղարկվել իրեն, իսկ մինչ այժմ ինքը տեղեկություններ ստացել է բանավոր կերպով։

«Գրավոր այս փաստաթղթում, սակայն, ես որոշ անհամապատասխանություններ եմ հայտնաբերել։ Այստեղ նշված է, թե իբր երեխան  մահացել է ներարգանդային ինֆեկցիայի արդյունքում, այսինքն՝ այս հանձնաժողովն իրականում ոչ մի գործ չի կատարել, այլ ընդամենը վկայակոչել է կլինիկայի կողմից տրված փաստաթղթերը, որոնք կեղծված են։ Բայց ես անձամբ եմ հանդիպել Առողջապահության  նախարարին, ով ասել է, որ բժիշկը միանշանակորեն մեղավոր է, նա պետք է կեսարյան հատում աներ։ Սակայն հանձնաժողովի եզակացության մեջ գրված չէ, որ եղել են կեսարյան անելու բոլոր ցուցումները, բայց դա չի արվել։ Այսինքն՝ եզրակացությունը հնարավորինս մեղմացված է»,- նկատեց մահացած նորածնի հայրը՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքն իրավիճակը պարզաբանող հարցադրումներ է պատրաստում նախարարին ուղարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ