News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի իշխանությունները, նախ եւ առաջ` արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, հայ - թուրքական հաշտեցման գործընթացն ու երկկողմ արձանագրությունների ստորագրումն ընկալում էին որպես պաշտոնական Բեռնի միջնորդական ջանքերի լուրջ հաջողության վկայություն: Այդ է վկայում WikiLeaks կայքում զետեղված գաղտնի նամակը, որը 2009-ի հոկտեմբերի 8-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել է Բեռնում Միացյալ Նահանգների դեսպան Դոնալդ Բեյերը:

Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին գրված այս ուղերձում ասված է. «Ես եւ Բեռնի դեսպանության ողջ աշխատակազմը անհամբերությամբ ենք սպասում ձեր այցին: Այն, ըստ ամենայնի, նշանակալի իրադարձություն կդառնա հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Եվրատլանտյան անվտանգության համակարգի ամրապնդմանը»:

Ամերիկացի դեսպանը հատուկ ընդգծում է այն կարեւոր միջնորդական դերակատարությունը, որ պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումներում ստանձնել էր Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյը:

«Տիկին Քալմի-Ռեյն այսօր իրեն բավական վստահ է զգում, ինչը վերջին շրջանում արձանագրված մի շարք արտաքին քաղաքական հաջողությունների արդյունք է: Խոսքը շվեյցարական UBS բանկի եւ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության միջեւ ձեռք բերված համաձայնության, ինչպես նաեւ Ժնեւում կազմակերպված բանակցությունների մասին է, որոնց մասնակցեցին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Այդ հաջողությունների թվին կարելի է դասել նաեւ հայ - թուրքական արձանագրությունների` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայանալիք ստորագրումը, որն ուղի է հարթելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի»՝ նշել է դեսպան Բեյերը` խորհուրդ տալով, սակայն, չանտեսել ներքաղաքական այն հնչեղությունը, որին արժանանում են Շվեյցարիայի արտգործնախարարի քայլերը:

«Թեեւ Քալմի-Ռեյը հաջողությունները տոնելու բավարար պատճառներ ունի, այնուհանդերձ, նախարարի արտաքին քաղաքական ակտիվությունը Շվեյցարիայի քաղաքական դաշտում միանշանակ չի ընկալվում: Նման վերաբերմունքը, ըստ ամենայնի, շվեյցարական չեզոքության բազմադարյա ավանդույթի արդյունքն է: Երբ խոսքը Շվեյցարիայի` որպես միջնորդ պետության ներուժի կիրառմանն է վերաբերում, ինչպես, օրինակ, հայ - թուրքական գործընթացի պարագայում է, ապա հանրային աջակցությունը երկրի ներսում բավական ուժեղ է: Բայց ավելի «բարդ» դեպքերում Քալմի-Ռեյի տեսակետները շվեյցարական հանրության լայն աջակցությանը չեն արժանանում», - նշում է ամերիկացի դիվանագետը` մասնավորապես հիշեցնելով այն ակտիվ աջակցության մասին, որ ցուցաբերեց Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը Կոսովոյի անկախացման ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
Ամենաշատ