Մի խումբ թուրք մտավորականներ, թանգարանների տնօրեններ, պատմաբաններ «Ստամբուլը 2010-ին Եվրոպայի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում այցելել են Պոլսո հայոց պատրիարքարան։
Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին պատրիարքարան այցելած թուրք մտավորականներին ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Հյուրերին տեղեկություններ է տրվել Պոլսո հայ համայնքի, պատրիարքական աթոռի պատմության մասին, ներկայացվել են պատրիարքարանի թանգարանում պահպանվող սրբանկարները, զգեստները եւ մատյանները։