News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«2010 թվականը մեզ համար կմնա որպես հիշարժան տարի, քանի որ այն աչքի ընկավ տեղական եւ օտարերկրյա կազմակերպությունների շարունակական քաղաքացիական գործունեությամբ սոցիալական եւ բարեգործական բնագավառներում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆեր Բրյունիգը, հավելելով, որ hատկապես Եղեգնաձորի եւ Գյումրիի հայ հոգեւորականները սոցիալական եւ կրթական քաղաքականության տեսանկյունից անգնահատելի գործունեություն են ծավալում։ Եղեգնաձորի համալսարանը զգալիորեն նպաստում է մարզային մայրաքաղաքում կրթություն ստանալու հնարավորությունների բարելավմանը։

Փոխդեսպանը նշեց նաեւ այնպիսի օտարերկրյա  կազմակերպությունների գործունեությունը,  ինչպիսիք են Caritas-ը Renovabis-ը, որոնք շարունակում են զգալի օգնություն ցուցաբերել կարիքավոր անձանց, ինչպես նաեւ հոգեկան եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցողներին հասարակության մեջ ինտեգրվելու գործում։ «Որոշակի եւ շատ ուրախալի իրադարձություն էր «Էլբատ» մարտկոցների գործարանի բացումը Երեւանում, ինչի շնորհիվ Քրոնիմետ ընկերության ներդրումային գործունեությունը նպատակային կերպով ընդլայնվեց»,- ասաց նա ու հավելեց. «Գերմանական  GTZ եւ KfW կազմակերպությունները շարունակել են համագործակցության նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Մշակույթի միջնորդ DAAD, Գյոթեի անվան ինստիտուտ եւ ZfA կազմակերպությունները համալսարանական բնագավառում աջակցության (այդ թվում Ռոստոկի համալսարանի հետ համատեղ Երեւանի պետական համալսարանում ՏՏ մագիստրոսական դասընթացին օժանդակության, ինչպես նաեւ նոր կրթաթոշակների ծրագրի)  միջոցով նպաստում են մշակութային ակտիվ հարաբերությունների խթանմանը»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, Գերմանիայի փոխդեսպանը հույս հայտնեց, որ նոր տարում դիվանագիտության եւ ավելի ուժեղ արտահայտված քաղաքական կամքի շնորհիվ առաջընթաց կգրանցվի այդ գործընթացում։ «Բացի այդ, հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը նպատակային կերպով կշարունակվի եւ ավելի կմոտենա անհրաժեշտ փոխզիջումների հասնելու պահը։ Մենք հուսով ենք, որ կշարունակվի նաեւ քաղաքացիական հասարակության զարգացումը (ավելի ակտիվ քաղաքական մասնակցության միջոցով)։ Հանրահավաքների մասին նոր օրենքը, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար ավելի լավ պայմանների ապահովումը պարտադիր նախապայմաններ են հանդիսանում հասարակական կարեւոր գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման համար»,- ընդգծեց նա:

«Գերմանիան նոր տարում եւս կշարունակի սեփական հնարավորությունների շրջանակում աջակցել ներկայումս ընթացող բանակցությունները ԵՄ եւ Հայաստանի միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ։ Այդ համաձայնագրի նախադրյալն այն է, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի ավելի մեծ ջանքեր  գործադրել մրցակցությանն ու շուկայական տնտեսությանը կողմնորոշված տնտեսակարգի ստեղծմանը միտված քաղաքականություն վարելու համար»,- ասաց Բրյունիգը:

Հարցին, թե ինչպես է անցկացնելու Ամանորը, փոխդեսպանը պատասխանեց. «Կանցկացնեմ Հայաստանում՝ ընկերներիս հետ: Բոլոր հայերին եւ հայուհիներին ցանկանում ենք առողջ եւ հաջողություններով լի նոր տարի: Մենք հուսով ենք, որ հնարավորություն կունենանք գալիք տարվա ընթացքում եւս աջակցություն ցուցաբերել ձեր երկրի սոցիալական, տնտեսական եւ հասարակական-քաղաքական զարգացման ու վերելքի գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ