News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ավանդական երեկոն եզրափակեց մրցաշրջան-2010-ը: Ամենամյա արարողությանն ավանդույթի համաձայն ներկա է եղել նաեւ երկրի նախագահը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նոր հաղթանակներ եւ հանձնել է պարգեւներ:

 Հանրապետության նախագահի հրամանագրով` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը` Մովսես Խորենացու մեդալով:

Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանն արժանացել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչման: Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, ձյուդոյի մարզիչ Արթուր Գեւորգյանը, թեքվոնդոյի մարզիչ Գեւորգ Դանիելյանը, ծանրամարտի մարզիչ Էդուարդ Կիզողյանը, ծանրամարտի մարզիչ Արտակ Ներսիսյանը, սպորտային մարմնամարզության մարզիչ Սոս Սարգսյանն արժանացել են վաստակավոր մարզչի կոչման:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Գրիգորյանը պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարվա լավագույն 10 մարզիկներից յուրաքանչյուրին նվիրել է ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ