News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտաքին պարտքը 2010 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,4 մլրդ դոլարի համեմատ։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պետական պարտքը կազմում է 46 տոկոս։ Վրաստանի ֆինանսների նախարար Մերաբ Ջանիաշվիլին այդ առիթով ասել է, որ եթե պետպարտքի կշիռը ՀՆԱ-ում գերազանցում է 60 տոկոսը, ապա, ըստ միջազգային կանոնների՝ պետությունը սնանկ է ճանաչվում։ «Այս պահին մենք գերազանցել ենք 40 տոկոսը։ Եթե այդ միտումը շարունակվի, ապա երկիրը կկանգնի սնանկության շեմին»,- հայտարարել է Մ. Ջանիաշվիլին։

Պետական պարտքի սպասարկման համար Վրաստանին 2011 թ. անհրաժեշտ կլինի 118 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է 3 մլրդ դոլարը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 45 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ