News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի աճը շարունակվեց նաեւ 2010 թվականին: Գերիշխող դարձավ էներգետիկ ոլորտի համագործակցությունը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի առեւտրի ծավալը գերազանցեց Գերմանիայի  ցուցանիշը: Ամեն տարի Թուրքիա է այցելում մոտ 3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ: Երկու երկրները ստորագրեցին վիզայի վերացման մասին պայմանագիրը: Թուրքիան արտաքին սպառնալիքների ցուցակից հանեց Ռուսաստանը: Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրեցին Մերսինում առաջին թուրքական ատոմակայանի շինարարություն համաձայնագիր:

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ամբողջովին ձախողվեցին, ինչի շնորհիվ որոշակիորեն բարելավվեց իրադրությունն Ադրբեջանի հետ: Թուրքիան ու Հայաստանը հարյուրամյակներով ձգվող ատելությունը հաղթահարելու ձգտումով ստորագրեցին երկու արձանագրություններ, սակայն դրանք կյանքի կոչելու համար երկրներին չհաջողվեց դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք:

Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը բնական գազի առաքման երեք համաձայնագրերն են, նաեւ ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությունը: Գազի ստույգ գինը գաղտնի է պահվում, սակայն թուրքական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, նոր գները համապատասխանում են շուկայական գնանշումներին եւ շատ չեն տարբերվում նախկին 120 դոլարից:

Ադրբեջանի հետ մյուս կարեւոր պայմանագիրը օգոստոսի 16-ին Գյուլի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրած երկու երկրների ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պայմանագիրն է: Հայաստանն ու Ռուսաստանն էլ ստորագրել էին Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2049 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիր:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ