News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին այցելել է Շուշիի եւ Քաշաթաղի շրջաններ:

Շուշի քաղաքի շրջակայքում նա մասնակցել է նորակառույց տրանսֆորմատորային ենթակայանի բացման միջոցառմանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարը Քաշաթաղի շրջանի Աղավնո-Մելիքաշեն հատվածում մասնակցել է «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել «Սյունիք-2» հիդրոէլէկտրակայանի կառուցման աշխատանքներին:

Նախագահը կարեւոր է համարել վերոհիշյալ օբյեկտների նշանակությունը Արցախի էներգետիկայի զարգացման համար՝ ընդգծելով, որ աշխատանքներն այս ուղղությամբ կկրեն շարունակական բնույթ:

Նույն օրը Բակո Սահակյանը Բերձոր շրջկենտրոնում մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Նախագահը կարեւորել է Բերձոր քաղաքի շենացման աշխատանքները՝ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումներով:
Այցի վերջում նախագահը Քաշաթաղի շրջանի Մելիքաշեն գյուղում խորհրդակցություն է հրավիրել Սոնասարի եւ Աղավնոյի ձորակների համայնքների ղեկավարների հետ, որտեղ քննարկվել են համայնքների առջեւ ծառացած հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Միջոցառումներին ներկա են եղել Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ