News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է, որ ԱՄՆ քաղաքացի Խալ Թալայանը մուտք է գործել Հայաստան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը, «այդ քաղաքացին ոչ մուտք է գործել Հայաստան, ոչ էլ հետեւաբար դուրս եկել երկրի տարածքից»:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը դեպքի մանրամասները ճշտելու համար ավելի վաղ կապվել էր նաեւ հայաստանյան իշխանությունների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, որոշ լրատվամիջոցների տվյալներով, 55-ամյա Խալ Թալայանը փորձ էր արել հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել է «լրտեսական սարք կամ բարձրախոս», որն իբրեւ թե տեղավորված է եղել նրա «ատամների արանքում»: Ձերբակալվածը հրաժարվել էր վերադառնալ Հայաստան` հավաստիացնելով, որ այդ երկրում իրեն մահացու վտանգ է սպառնում:

Պաշտոնական Թեհրանը հերքել է ձերբակալության մասին լուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ