News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան ներկայացուցչական քննարկումներ է սկսել ֆրանսիական EDF, GDF Suez եւ Areva ընկերությունների հետ՝ Թուրքիայում նոր ԱԷԿ կառուցելու շուրջ: սակայն ներկա դրությամբ ընթացող քննարկումներում այդ երկիրը նախապատվությունը տալիս է ճապոնական  Toshiba ընկերությանը: Այս մասին հունվարի 7-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

«Ֆրանսիան հետաքրքրվել է Թուրքիայում ատոմային էլեկտրակայն կառուցելու խնդրով: Մենք գնահատում ենք այդ երկրի առաջարկը, սակայն բանակցությունները Ճապոնիայի հետ մեզ համար մնում են առաջնահերթ»,-հայտնել է նա, հաղորդում է «Անատոլիա» գործակալությունը: Թուրքիան պլանավորում է կառուցել երկրորդ ԱԷԿ-ը Սինոպում, Սեւ ծովի ափին:

Այդ երկիրը դեկտեմբերին Toshiba ընկերության հետ փոխհամաձայնության հուշագիր է ստորագրել, սակայն բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Բանակցությունները սկզբում ընթանում էին Հյուսիսային Կորեայի հետ, սակայն դրանք ընդհատվեցին ֆինանսական խնդիրների հետեւանքով, նոյեմբերին հայտնել է Յիլդիզը: Եթե ընթացող բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Թուրքիան կարող է դիմել  EDF-ին, սակայն, համաձայն թուրքական պաշտոնական աղբյուրի, խաղի մեջ կարող են մտնել նաեւ «այլ հարցեր»: Այդ աղբյուրը հասկացնել է տվել, որ Ֆրանսիայի դիմակայությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ կապված, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը, կարող են նվազեցնել այդ երկրի շանսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ