Հունվարի 7-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները Նոր Կյուրին գյուղում, դռան փականը կոտրելու միջոցով մի բնակարան մուտք գործելու եւ գողություն կատարելու պահին, բռնել ու բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Կարեն Խ.-ն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրից: