News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղությունների տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 500 կրակոց:

Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ