Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010 թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել են 1,8 մլրդ դոլար։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ։ Միջազգային պահուստների մեծ մասը՝ 1,3 մլրդ դոլարը (մոտ 72 տոկոս) արժեթղթերի տեսքով են, իսկ 474 մլն դոլարը կանխիկ արտարժույթ է կամ ավանդ արտասահմանյան բանկերում։
Նշենք, որ 2010 թ. սկզբում Հայաստանի միջազգային պահուստները գերազանցում էին 2 մլրդ դոլարը։