News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգյան դատարանը Վրաստանի դեմ գործերի համարյա կեսը դադարեցնել է: Դրանք վերաբերում էին 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմին: Գործերը փակելու պատճառը եղել է հայցվորների կողմից ամբողջական տեղեկատվություն չտրամադրելը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Դատարանը որոշում է ընդունել Վրաստանի դեմ ներկայացված ավելի քան 3300 գործերից 1549-ը չքննել»,-ասել է դատարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը:

Դատարանը 2 անգամ հարցում է արել տեղեկատվություն ստանալու համար, սակայն մեղադրող կողմից պատասխան չի ստացվել: Այդպիսով, համաձայն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37 հոդվածի, որոշում է կայացվել այդ գործերով հետաքննությունը դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ