Իսրայելի տնտեսությունը զարգանում է հսկայական տեմպերով: Իսրայելի արտահանման ինստիտուտը տվյալներ է հրապարակել, ըստ որի 2010-ի առաջին 11 ամիսներին իսրայելական ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 53 տոկոսով: Իսրայելական ապրանքների արտահանումն աճել է մասնավորապես Ռուսաստան եւ Ուկրաինա, իսկ Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ առեւտուրը նվազել է: Հետխորհրդային երկրների մեջ Իսրայելի գլխավոր տնտեսական գործընկերը մնում են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը:
Զեկույցում տվյալներ կան ԱՊՀ երկրների մասով: Ըսդ այդմ, իսրայելական ապրանքների արտահանումն զգալիորեն ավելացել է դեպի Թուրքմենստան: Աճել է նաեւ արտահանումը դեպի Ուզբեկստան, Ռուսաստան եւ Ուկրաինա:
Ստորեւ ներկայացված են ներմուծմանն ու արտահանմանը վերաբերող տվյալները 2010-ի առաջին 11 ամիսների համար՝ մլն դոլարով:
Ադրբեջան. Արտահանում՝ 89,7 (230,4), ներմուծում՝ 0,2 (0,3)
Հայաստան. Արտահանում՝ 4,4 (6,3); ներմուծում՝ 0,9 (0,0)
Բելառուս. Արտահանում՝ 11,4 (16,2); ներմուծում՝ 4,7 (4,0)
Ղազախստան. Արտահանում՝ 52,4 (50,2); ներմուծում՝ 0,2 (0,9)
Մոլդովա. Արտահանում՝ 4,6 (7,6); ներմուծում՝ 1,5 (1,7)
Ռուսաստան. Արտահանում՝ 723,4 (577,6); ներմուծում՝ 703,6 (447,4)
Թուրքմենստան. Արտահանում՝ 19,6 (2,8); ներմուծում՝ 0,0 (0,5)
Ուզբեկստան. Արտահանում՝ 21,3 (18,8); ներմուծում՝ 2,4 (0,4)
Ուկրաինա. Արտահանում՝ 13,7 (79,4); ներմուծում 127,2 (94,3)