News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության շրջանակներում 2011թ. ստեղծվելու են 9 ձեռնարկություններ, որոնց մի մասը ներգրավված է լինելու խոշոր ֆինանսական-արդյունաբերական հոլդինգներում՝ մասնագիտացված տվյալ ոլորտում: Այդ մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ դա զգալիորեն կավելացնի արդեն գործող հայկական ընկերությունների հնարավորությունները եւ լուրջ հիմք կլինի այդ ուղղությամբ զարգանալու համար:

«Նաեւ տվյալ  ծրագիրը շատ օգտակար է սոցիալական իմաստով, քանի որ նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ