News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել իրանցի երգչուհի Գուգուշին (Ֆաիգա Աթեշ), ով պատրաստվում է այցելել Հայաստան:

«Գուգուշին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալ Ադրբեջանում, սակայն, այդ հյուրախաղերի կազմակերիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, որ այդ ընթացքում մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում:

Այս առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է. «Եթե անկեղծ լիենք, արժե մտածել, թե որքանով է մեզ պետք մի երգչուհու այցելությունն Ադրբեջան, ով նշանակություն չի տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է գտնվում եւ մինչեւ վերջերս կատարում է ադրբեջանական երգերը հայերենով»:

Նկատենք, սակայն, որ մասնավորապես, այս տեսանյութում Գուգուշը կատարում է Գուսան Շահենի երգերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ