News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզի  N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), 34-104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ն, 6-րդ եւ 10-րդ կետերով, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով:

Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով մահացած Տարոն Ենգիբարյանի հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն էին  տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը`գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Նրանք վնասվածքը ստացել էին զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում: Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար:

Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով հրամայել է, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին:

Գետահովիտի բնակիչները հայտել են, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում: Նախնական լուրերի համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդ բնակիչներ գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու համար: Վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որից մի քանի օր անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ