News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Ահավոր» բառը, որը Թուրքիայի վարչապետ Էրդողանն օգտագործել էր հայ-թուրքական բարեկամության կոթողը նկարագրելիս, նրա ճաշակի դրսեւորումն է` NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց  ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:

«Հնարավոր է, որ նրա ճաշակը թույլ չի տալիս այդպիսի կոթողի գոյությունը Կարսում: Իհարկե, կարելի էր այն կատարելագործել, ոչ թե` քանդել: Էրդողանը կարող էր այդպիսով քաղաքական հանդուրժողականություն դրսեւորել», - նշեց Մարկարովը:

Փորձագետի կարծիքով, կարող է իրականություն լինել նաեւ այն տեսակետը, թե Էրդողանը ցանկանում է այդպիսի հայտարարություններով շահել Կարսում ապրող ադրբեջանցիների ձայները:

«Սակայն չեմ կարծում, թե արձանը քանդելով կարելի է ստանալ Կարսի բնակիչների 20 տոկոսը կազմով ադրբեջանցիների ձայները: Քաղաքական առաջնորդները ձայն են ստանում ոչ թե մեկանգամյա գործողություններով, այլ` երկարաժամկետ ծրագրերով, որոնք ուղղված են տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ մինչեւ 2011թ. հուլիսին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ քայլեր չեն լինի, թեւ հարցն օրակարգում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ