News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Խոշոր պետություններն սկսել են ոչ միայն ավելացնել իրենց ոսկու եւ արտարժույթի պահուստները, այլեւ փոխել դրանց կազմը։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Նրանք նախընտրում են միջազգային պահուստներում դոլարը փոխարինել եվրոյով, կամ ավելացնել ոսկու չափաբաժինը։ Ոսկին երկրների մեծ մասի համար դիտվում է որպես կայունացնող ակտիվ։ Այսպես, Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներում ոսկին 137 տոննայից հասել է 784 տոննա։ Ընդ որում՝ այդ միտումը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ 2003 թ. վաճառեց ոսկու իր պահուստը (1 ունցիան՝ 400 դոլարով)՝ ելնելով այն կեղծ դոգմայից, որ ոսկին որպես պահուստայի ակտիվ հեռանկարային չէ։  Վաճառքն իրականացրել է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այն ժամանակ ԿԲ նախագահ էր։ Վերջին տվյալով՝ Հայաստանի ԿԲ-ի միջազգային պահուստը 1,8 մլրդ դոլար է, որի մեծ մասը պահվում է օտարերկրյա արժեթղթերի տեսքով։ Այդ արժեթղթերի կառուցվածքը ԿԲ-ն հրաժարվում է հրապարակել:

Միջազգային պահուստների չափով աշխարհում առաջին տեղը գրավում է Չինաստանը՝ 2,85 տրլն դոլար։ Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1 տրլն դոլար, երրորդում՝ Ռուսաստանը՝ 480 մլրդ դոլար։ Ամենաարագը աճել են Շվեյցարիայի պահուստները՝ 1 տարում 25 տոկոսով, հասնելով 252 մլրդ դոլարի։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ միջազգային պահուստներում դոլարի կշիռը նվազել է միջինը մինչեւ 61 տոկոս, թեեւ դարի սկզբում այն 70 տոկոս էր։ Այսպես՝ Շվեյցարիայի պահուստների կեսից ավելին եվրոյով է, իսկ Ռուսաստանում եվրոյի մասնաբաժինը 41 տոկոս է։ Դոլարի նկատմամբ անվստահության պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը իր ներքին խնդիրները լուծելու համար դոլարներ է տպում։ Մյուս երկրների կենտրոնական բանկերը ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունը ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ