News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

1990թ. ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել որով Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես «ցեղասպանություն»: Բայց անկախ Հայաստանն առ այսօր, ի դեմս գերագույն օրենսդիր մարմնի, այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով 1990թ. Բաքվի դեպքերը:

«Կարծում եմ՝ դա կարճատեսություն է: Միեւնույն ժամանակ բոլոր փաստերը վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել հայերի ցեղասպանության մտքից, եւ դա նոր թափ է հավաքում, այդ քաղաքականությունը դառնում է հարեւանների հետ Ադրբեջանի հարաբերությունների անկյունաքար»,- նկատել է Ալավերդյանը:

Պատգամավորի կարծիքով, Ազգային Ժողովում առնվազն կոալիցիոն ուժերը իներտ մտածողություն ունեն, ըստ որի նման հայտարարությունների ընդունումը կարող է սադրել «հարեւաններին»: «Իրականում, կցանկանայի նշել, որ ցեղասպանութունը հանցագործություն չէ կոնկրետ ազգի դեմ, այլ ողջ մարդկության դեմ է»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ