Հունվարի 15-ից 16-ը Բաքվում անցկացվեց Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «World Masters» օլիմպիական վարկանիշային մրցաշարը: 60 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը կիսաեզրափակիչում մրցեց ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի հետ եւ 26 վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ իպոնով:
Եզրափակիչում Գալստյանը պարտվեց այս քաշային կարգի համաշխարհային առաջատար, ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին: