News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության զարգացումը 2010 թ. շարունակում էր մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից մեկը: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ: Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության հեղինակների՝ 2010թ. շարունակվել է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Երկկողմ ձեւաչափով ՀՀ եւ ՌԴ նախագահները ունեցել են շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ: Հայաստանի նախագահն ու վարչապետը հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ:

Օգոստոսի 19-20-ը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջին պետական այցը Հայաստան, որի արդյունքում ստորագրվեցին հինգ կարեւոր երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես` ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու նպատակով համագործակցության մասին համաձայնագիրը, ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով նախատեսվում է ոչ միայն ռազմակայանի ժամկետների երկարաձգում, այլեւ ռուսաստանյան ռազմական բազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ կապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ նպատակների իրագործման համար ռուսական կողմը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը ժամանակակից սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով:

Այցի շրջանակներում Գյումրիում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի  ներկայությամբ բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը:

2010 թ. մայիսի 8-9-ը  Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա` ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյա տարելիցին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

2010 թ. նոյեմբերի 11-ին Երեւանում կայացավ հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

2010 թ. հոկտեմբերի 23-24-ը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը մասնակցեց Եկատերինբուրգում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին:

2010 թ. հունվարի 13-14-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի եւ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ:

Տարվա ընթացքում շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի միջեւ:

Հաշվետվության հեղինակները նշում են նաեւ, որ 2010թ. ընթացքում Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի. Շուվալովը, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ի. Լեւիտինը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ա. Ժուկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յու. Լուժկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ