News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն կարող է դրական ազդել ինքնորոշման իրավունքի հետ խնդիրներ ունեցող այլ երկրների պրակտիկայի վրա, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ պատահական չէ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, թե Սուդանի հանրաքվեն նախադեպ կդառնա ամբողջ աշխարհի համար:

Շարմազանովի խոսքով, նախադեպ կարող է ծառայել նաեւ Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը: «Գործնականում, իքնորոշման իրավունքն աստիճանաբար դառնում է ավելի կիրառվող եւ առաջնահերթային, քան տարածքային ամբողջականությունը: Ուզեն, թե չուզեն մեր արեւելյան հարեւանները, սակայն փաստ է, որ աշխարհը գնում է այդ ուղիով: Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն մեկ անգամ եւս ապացուցում է, որ եթե ժողովուրդն ուզում է իրացնել ինքնորոշման իր իրավունքը, ապա դրան այլընտրանք չկա»:

Շարմազանովի կարծիքով, թեեւ գործընթացը կարող է ձգձգվել, սակայն, այդուամենայնիվ, նախորդ երկու ամիսներին տեղի ունեցան երկու կարեւոր իրադարձություններ` Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը, եւ անկախության հանրաքվեն Սուդանում:

 «Մենք պետք է գիտակցենք, որ ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը եւ անկախության հանրաքվե է անցկացրել միջազգային իրավունքի եւ բոլոր միջազգային նորմերի հիման վրա: Սակայն ես չեմ պնդում, թե այն ինչ տեղի ունեցավ Սուդանում պետք է նույնությամբ կրկնվի Ղարաբաղում եւ տարածաշրջանում», - նշեց Շարմազանովը` ավելացնելով, թե Սուդանում հանրաքվե անցկացնելու մեջ գլխավորն այն է, որ աշխարհը գործնականում նախապատվությունը տալիս է ինքնորոշման իրավունքին:

 «Մենք պետք է չգնանք երկակի ստանդարտների ճանապարհով` հասկանալով, որ ամեն նախադեպ իր դժվարություններն ունի, սակայն Սուդանի նախադեպը մեկ անգամ եւս ապացուցում է, որ աշխարհը գործնականում հնարավորություն է տալիս օգտագործել ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից 15-ը Սուդանում կայացավ երկրի հարավի ինքնորոշման հանրաքվեն: Հարավային Սուդանում ընտրողների մասնակցությունը կազմեց 80 տոկոս, Հյուսիսում` 50 տոկոս: Հիշեցնենք նաեւ, որ 2010թ. ամռանը Հաագայի Միջազգային դատարանը Կոսովոյի կարգավիճակի մասին եզրակացությամբ` հայտարարեց, որ Սերբիայի այդ հարավային երկրամասի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ