News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ կեղծ թղթադրամներ պահելը, ձեռք բերելը եւ իրացնելը հոդվածով:

Ինչպես NEWS.am-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 16-ին, Արենի գյուղի բնակիչ 36-ամյա Հայկանդուխտ Արտաշեսի Խաչատրյանը, ով աշխատում է «Արփա-1» ՍՊԸ-ում որպես վաճառողուհի, ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում հայտնել է, որ գիշերը «Ինֆինիթի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմքենայի վարորդն ու 2 ուղեւորներ իր մոտից գնումներ են կատարել եւ իրեն վճարել 10,000 դրամանոց կեղծ թղթադրամ:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները նույն օրը նշված ավտոմեքենան հայտնաբերել են Արփի գյուղից դուրս գալիս: Պարզվել է, որ այդ մեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ 29-ամյա Վարդան Ռադիկի Բաղդասարյանն է, իսկ ուղեւորները՝ Երեւանի Ռուբինյան 2/3 շենքի 57 բնակարանի  բնակիչ 28-ամյա Էդգար Ռուբենի Մելքոնյանն ու Երեւանի Լենինգրադյան-16, 31 բնակարանի բնակիչ 45-ամյա Վարուժան Արամայիսի Ասլանյանը:

Վերջինս աշխատում է ՌԴ Կալինինգրադի մարզի «Վեստ Ալկո» օղու գործարանում որպես մենեջեր: Բոլոր երեքն էլ այս պահին ձերբակալվել են եւ գտնվում են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում: Իսկ «Ինֆինիթի» մեքենայի վրա եղել է ժամանակավոր համարանիշ՝ 3640-10:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ