News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ից 28-ը կայանալիք ձմեռային նստաշրջանում կքննարկի Վրաստանի իրավիճակը:

Խորհրդարանական պատվիրակության պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին հայտարարել է, որ վրացական պատվիրակությունը նույնպես կմասնակցի ԵԽԽՎ ձեմռային նստաշրջանին: Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրացիայի հանձաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին հունվարի 26-ին կներկայացնի «Տեղահանման եւ էքստրադիցիայի դեպքում փախստականների եւ գաղթյալների վնասի կանխարգելումը» զեկույցը, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական թեմաներն են մարդու օրգանների ապօրինի առեւտուրը Կոսովոյում, նաեւ Թուրքիայի, Սերբիայի, Ռումինիայի նախագահների եւ Ալբանիայի վարչապետի ելույթները: Կքննարկվեն լրագրողական աղբյուրների պաշտպանության հարցը, նախկին Հարավսլավիայի վերաբերյալ զեկույցների շարքը եւ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ