News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին սպանվեց «Ակոս»-ի խմբագիր, հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչ Հրանտ Դինքը: Թուրքիայում այս օրերին մամուլում առատ են Հրանտ Դինքի սպանության հետ կապված հրապարակումները: Հրանտ Դինքի սպանությանն է անդրադարձել թուրքական CNNturk-ի գլխավոր խմբագիր, հայտնի թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը՝ Դինքի սպանությունը կանխելու եւ չբացահայտելու մեջ մեղադրելով թուրքական իշխանություններին եւ ոստիկանությանը:

«4 տարի է անցել այն օրից, ինչ սպանվել է Հրանտ Դինքը, սակայն թուրքական ոստիկանության պատասխանատուները դեռեւս չեն պատժվել: Եթե չլինեին Նեդիմ Շեները եւ մյուս լրագրողները, հասարակությունը նույնիսկ այս մասին չէր էլ իմանա: Հասարակությունն արդեն հասկացել է, որ մինչ սպանությունը անվտանգության ոլորտի պատասխանատուները տեղեկացված են եղել դրա մասին: Ոստիկանությունը չի կանխել կամ չի կարողացել կանխել Դինքի սպանությունը, քանի որ նա հայ էր:  

Ոստիկանությունը մտածված կամ ոչ մտածված կերպով արհամարհել է սպանությունից առաջ տեղի ունեցող պատրաստությունները»,-նշում է Մեհմեդ Ալի Բիրանդը՝ շեշտելով, թե հետախուզությունը չի կատարել իր պարտականությունները:

Ըստ CNNturk-ի խմբագրի՝ Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել պետության անտարբերության հետեւանքով, իսկ այդ անտարբերությունը դեռեւս շարունակվում է:

«Ներքին գործերի նախարարությունը չի անում անհրաժեշտը. Հրանտ Դինքի սպանության հետաքննության թղթապանակը կրկին չի բացվում: Լռում են՝ կարծելով, թե սպանության մեղավորների բացահայտումը վնաս կտա պետությանը: Սակայն հասարակությունը պետք է ստանա մութ հարցերի պատասխանները: Թուրք հասարակությունը չպետք է ապրի նման խայտառակություն, եւ մեղավորները պետք է պատժվեն»,-եզրափակել է Մեհմեդ Ալի Բիրանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ