News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վախթանգ Կուտատելիձեի որդու՝ Գիվի Կուտատելիձեի փաստաբանը պնդում է, որ Ռուսաստանն իր պաշտպանյալին քաղաքական ապաստան է խոստացել: Կուտատելիձեն Կրասնոդարում գտնվում է ճաղերի հետեւում՝ ռուս-աբխազական սահմանի ապօրինի հատման համար:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Կուտատելիձեին հեռակա դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է սրճարաններից մեկում ոստիկանության հետ ուենցած բախման համար:

Փաստաբան Ալեքսանդր Կիչատին կասկածի տակ է առել վրացական ոստիկանության ներկայացրած փաստաթղթերը: Նրա խոսքով, Կուտատելիձեի հայրը բարձր պաշտոն է զբաղեցրել Շեւարդնաձեի կառավարությունում, իսկ նման մարդիկ «տհաճ են նոր իշխանությունների համար»:

Փաստաբանի տվյալներով, Գիվի Կուտատելիձեն մասնակցել է Սահակաշվիլիին ընդդիմադիր կուսակցության ցույցերին եւ հավաքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ