News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի դեպքերն ու դրան հաջորդած գործընթացները պարզորոշ  ցուցադրեցին  այն բոլոր խութերը, որ կան  դատական, ոստիկանական  համակարգում: Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով այսօր՝ հունվարի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:

«Հենց նախարարի խնդիրն է գտնել եւ վերացնել  դրանք ծնող օրենսդրական պատճառները»,- ասել է նախարարը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արդարդատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, նրանք անդրադարձել են 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած  իրադարձություններից  հետո դատապարտված եւ առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել  են թե՜ համակարգում առկա խնդիրները, թե այն  ուղղություններն ու քայլերը,  որոնք  ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա  պայմաններին  ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդունելով քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ արդարադատության նախարարի մտահոգություններն ու մոտեցումները, նկատել է, որ իր կարծիքով էլ «Բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց,  հաճախ ճիշտ եւ ավելի արդյունավետ է ազատազրկման   փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն  ընդունված է Եվրոպայում»: «Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է: »-իր խոսքում նշել է Թոմաս Համարբերգը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  մարդու իրավունքների հանձնակատարին  տեղեկացրել է  այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների / քրեական դատավարության եւ ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք /  մասին:  Անդրադառնալով դատական համակրգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում  ներառված  դիտարկումները դատավարությունների ընթացքի եւ տեղ գտած թերությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարը փոխանցել է, որ  քրեական դատավարության  մասին նոր օրենքը եւ մյուս օրենսդրական ակտերը  մշակվում են  հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում
Իսկ 5 մլն մարդու հետ կապված՝ դեռ այն ժամանակ շատերն էին նշում, որ գործ ունենք մաքսիմալ հեռու ժամկետի...
«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է Քննչական կոմիտե
Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների...
«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին
Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց...
«Հրապարակ». Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում
Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ...
«Հրապարակ». Շատ նման է դժբախտ պատահարի
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք...
«Հրապարակ». Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ