News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ  վիզայի ռեժիմի չեղյալ համարումը  շատ կարեւոր է Թուրքիայի համար, քանի որ ամեն տարի այդ երկիր է այցելում 3 մլն ռուս զբոսաշրջիկ: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան հուսով է , թե արդեն այս տարի չեղյալ կհամարվի վիզային ռեժիմը:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի չեղյալ համարվելուց հետո ավելի կմեծանա ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա:

Լավրովի խոսքով, ռուսական կողմից բոլոր ներպետական ընթացակարգերն այս ուղղությամբ արդեն ավարտված են:

«Երբ դրանք ավարտվեն նաեւ թուրքական կողմից, մենք պաշտոնապես կարող ենք հայտարարել վիզայի ռեժիմի չեղյալ հայտարարելու մասին»,-ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, երկու պետությունները բավականաչափ ներուժ ունեն ապագայում 100 մլն դոլարի ապրանքաշրջանառություն ապահվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ