News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Երեւանը վճռել է օգնություն ցուցաբերել Աբխազիայում գործող հայկական դպրոցներին:

Ներկայումս Աբխազիայում 32 հայկական դպրոց է գործում, որտեղ սովորում է 2000 հայ աշակերտներ, իսկ 7000 հայ երեխաներ կրթություն ստանում են ռուսական դպրոցներում:

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Աբխազիայում մի քանի հայկական դպրոցներ գտնվում են ոչ բարվոք վիճակում, ինչն էլ ստիպել է Հայաստանին, օգնության ձեռք մեկնել:

«Երեւանը  պատրաստ է կրթական ոլորտում  օգնություն  ցուցաբերել Աբխազիայում բնակվող հայերին, ինչպես նաեւ պատրաստ է լուծել նրանց խնդիրները»,- վերջերս հայտարարել էր Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ այդմ, նախ Աբխազիա կուղարկվեն դասագրքեր, հայ գրականություն, ապա նաեւ հայ ուսուցիչների նախապատրաստում կլինի:

Ինչ վերաբերում է նրան, որ Աբխազիայի հայերից շատերը նախընտրում են իրենց երեխաներին տանել ոչ թե հայկական, այլ ռուսական դպրոցներ, վրացական «Ասավալի դասավալի» թերթը նշում է. «Ծնողներն իրենց երեխաներին տանում են ռուսական դպրոցներ, քանի որ Աբխազիայում հայ ուսուցիչները շատ քիչ են: Համապատասխան գրականություն եւ դպրոցական դասագրքեր չկան: Հայկական դպրոցներում վատ պայմաններ են: Աբխազիայի ղեկավարությունը հայկական դպրոցներին ուշադրություն չի դարձնում եւ քիչ փող է տրամադրում դրանց համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ