News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի 22 կին գործարարներ մասնակցելու են հունվարի 24-26-ին Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պետքարտուղարությունը` որպես գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Ժողովրդավարությունների համայնքում: Սա առաջինն է այն երեք համաժողովներից, որն անցկացվում է Հարավային ու Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի կանանց համար եւ սրանով մեկնարկում է «Ներդրում հանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակումներ, խորհրդատվություն եւ աշխատաժողովներ:

«Ներդրում հանուն ապագայի» նախաձեռնության միջոցով ԱՄՆ-ը պարտավորվում է ներդրումներ կատարել հանուն Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կա­նանց ապագայի` նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների մեծաց­մանն ու Արեւմտյան Եվրոպայի երկրների, բազմակողմ կազմակերպությունների, մասնագիտական ընկերակցությունների, համալսարանների եւ մասնավոր հատվածի հետ գործակցության խորացմանն ուղղված հետեւյալ միջոցներով. Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կա­նանց համար գործարար ուսուցման, գործիքների ու ռեսուրսների, խորհրդատումենթորների եւ մասնագիտական կազմակերպությունների հասանելիության դյուրացում. Եվրոպայում կանանց տնտեսական հնարավորությունների բարելավման գաղափարին նվիրված անձանց ցանցի ձեւավորում. իրենց երկրի տնտեսությունում դրական տեղաշարժեր կատարելու համար անհրաժեշտ գործիքների, մասնավորապես` դրամաշնորհների, կրթական փոխանակումների ու շարունակական խորհրդատվության ապահովում Հա­րավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար. գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առա­ջադեմ գործիչների հետ քննարկումներ կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացման հարցի շուրջ:

Ծրագրի հեռահար նպատակներից մեկը կին գործարարների ցանցի ձեւավորումն է, ովքեր կզբաղվեն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաեւ որպես խորհրդատուներ հանդես կգան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպես նաեւ կաշխատեն իրենց երկրներում գործարարության համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ