News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի IV նիստը կայացել է հունվարի 22-ին՝ բաքվում:

Խոսելով Ադրբեջանում թուրքական ընկերությունների խոշոր նախագծերի իրականացման մասին, Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը որպես օրինակ բերել է  Օղուզ-Գաբալա-Բաքու ջրանցքը եւ Շամքիրի ջրամբարի շինարարությունը:

Նա ընդգծել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության կարեւորությունը, Շարիֆովն ասել է, որ մի ժամանակ այդ նախագիծը միֆ էին անվանում, բայց հիմա բոլորն են տեսնում որ այն իրագործվում է եւ շինարարությունն սկսվել է, հաղորդում է «ԱզերԹԱՋ» գործակալությունը:
Իսկ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ Ալիեւի եւ Գյուլի նպատակներից մեկն էլ երկու երկրների միջեւ  ապրանքաշրջանառությունը 5 մլրդ դոլարի հասցնելն է: «Հույս ունեմ, որ մենք կհասնենք այդ մակարդակին»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպասվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013-ին: Այդ նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր 105 կմ-անոց երկաթգիծ, որից 76 կմ-ն կանցնի Թուրքիայի տարածքով, 29 կմ-ն՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ,  Վրաստանում կվերանորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղին, ինչը կավելացնի նրա թողունակությունը մինչեւ տարեկան 15 մլն տոննա:

Նշենք, որ Հայաստանը շրջանցող երկաթուղին կառուցվում է, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են մեկուսացնել Հայաստանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ