News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում հերթական անգամ թանկացել է ալյուրը։ Մեծածախ գինը հասել է 222 դրամի՝ 1 կգ-ի դիմաց, մանրածախը սկսում է 240 դրամից։

Զուգահեռ տեղի է ունենում հացի գնի թանկացում, թեեւ հացաթխման ձեռնարկությունների մի մասը դեռեւս աշխատում է պահեստավորված ալյուրով, եւ այս պահի դրությամբ թանկացում չի իրականացրել:

Թանկացման հիմնական պատճառը միջազգային շուկայում ցորենի թանկացումն է։ Ուրբաթ օրվա տվյալներով՝ ցորենը եվրոպական եւ ամերիկյան բորսաներում վաճառվել է տոննան 330-350 դոլարով, որը վերջին 30 ամսում ամենաբարձր գինն է։ Ավելի թանկ ցորենը եղել է միայն 2008-ին, այն էլ կարճ ժամանակահատվածում, երբ գինը գերազանցեց նույնիսկ 400 դոլարը։ Ուկրաինայում ցորենը վաճառվում է տոննան 300 դոլարով, Ղազախստանում՝ 305-ով։ Վրացական Փոթի նավահանգստում ցորեն կարելի է ձեռք բերել տոննան 400 դոլարով։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այս գներն ավելացել են շուրջ 10 տոկոսով:

Միջազգային շուկայում ցորենի թանկացման վրա ազդող հիմնական գործոնները երեքն են։ Նախ, Եվրոպայում սպասվում է ոչ բարձր բերք, հետեւաբար եվրոպական վերլուծական կենտրոններից սկսել են գնահատականններ հնչել այն մասին, որ Եվրոպայից ցորենի արտահանումը էապես կկրճատվի։ Երկրորդ՝ցորենի նկատմամբ կարճաժամկետ հատվածում ստեղծվել է մեծ պահանջարկ։ Պահանջարկի կտրուկ աճ է արձանագրվում հատկապես Միջերկրծովյան երկրների կողմից։ Ալժիրը, Հորդանանը, Թունիսը, որտեղ սոցիալական հուզումներ են տեղի ունեցել, սկսկել են մեծ քանակությամբ ցորեն ներկրել՝ կանխելու համար հնարավոր պարենային ճգնաժամը։ Եւ վերջապես՝ ցորենի միջազգային գների վրա էական ազդեցություն է թողնում բնությունը՝ Ավստրալիայում եւ Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղները։ Սակայն Ավստրալիայի իշխանությունների հավաստմամբ՝ իրենք ցորենի արտահանումները չեն դադարեցնի:

Վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ 2011 թ. պարենային ճգնաժամ չի լինի, իսկ գների ներկայիս ցատկը կարճաժամկետ է։ Ողջ աշխարհում աճել են ցորենի ցանքատարածությունները, սպասվում է, որ բերքը ավելին կլինի, քան 2010-ին։  

Հայաստանում ցորենի միջազգային գնի աճը առաջին հերթին անդրադարձել է ալյուրի գների վրա, որը նախորդ տարվա համեմատ նույնպես թանկացել է մոտ 10 տոկոսով։ Ըստ այն տեղեկությունների, որ ստացվում են ալրաղացներից, առաջիկայում նույնպես թանկացումներ կլինեն, քանի որ ներկա պահին օգտագործվում է նախկինում էժան ձեռք բերված հացահատիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ