News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրացի երկու սումոիստներ ջարդուփշուր են արել ռեստորանը Տոկիոյում: Միջադեպը տեղի է ունեցել դեռ հունվարի 14-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: 29-ամյա Մերաբ Լեւան Ցագուրիան (մարզական կեղծանունը՝ Կոկայ- «Սեւ ծով») եւ 23-ամյա Թեյմուրազ Ջուղելին (Գագամարու) ծեծկռտուք են սարքել Տոկիոյի Սումիդա շրջանի հնդկական ռեստորանում:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, անհայտ պատճառներով մարզիկները վիճել են, վեճը վերաճել է քաշքշուկի: Արդյունքում սումոիստները ջարդուփշուր են արել ապակե պատն ու ջարդել կահույքը:

Պարզվել է, որ Կոկայն ու Գագամարուն եղել են հարբած վիճակում: Նրանք երկուսն էլ պարտություն էին կրել հունվարի 13-14-ին կայացած ամանորյա մեծ մրցաշարում:

Սումոյի ճապոնական ասոցիացիան որեւէ կերպ չի մեկնաբանում միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ