News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործոններին ուշադրություն կդարձվի, եթե Թուրքիան որոշի Ֆրանսիայի հետ ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդիզը, գրում է ֆրանսական «Le Figaro»-ն:

«Եթե մենք սկսենք ատոմակայանի շինարարության մասին քննարկումներ Ֆրանսիայի հետ, մենք չենք կարողանա գործել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել», - ասել է նախարարը` նկատի ունենալով Ֆրանսիայի մերժողական դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում:

Թուրքիայի էներգետիկայի նախարարն ակնարկել է, որ Անկարան իրավունք ունի ակնկալել Փարիզի դիրքորոշման փոփոխություն:

Անկարան այժմ նախնական բանակցություններ է վարում EDF-ի, GDF Suez-ի եւ Areva-ի հետ երկրի հյուսիսում, Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքում ատոմակայան կառուցելու հարցում, սակայն ընթացիկ բանակցություններում նախապատվությունը տրվում է ճապոնական Toshiba-ին:

Թուրքական կիսակառավարական Անադոլու գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը փետրվարի 25-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ