News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԵԽԽՎ նիստում ելույթի ունենալիս կրկին կտրուկ ժխտողական տեսանկյունից է խոսել Հայոց ցեղասպանության մասին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  ԵԽԽՎ պատվիրակներից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարցին ի պատասխան, Գյուլը նշել է, թե չի ընդունում ցեղասպանություն բառը եւ հավելել. «Ցեղասպանությունն ընդունողներին կոչ ենք անում. եկեք համատեղ մի հանձնաժողով ստեղծենք։ Թող հանդիպեն թե «ցեղասպանություն եղել է» ասող պատմաբանները, թե «ցեղասպանություն չի եղել» ասող պատմաբանները։ Բացենք մեր քաղաքացիական եւ զինվորական արխիվներն ու թող հանձնաժողովն աշխատի, եւ մենք էլ ընդունենք նրանց։ Եթե կա երրորդ կողմ, թող նա էլ մասնակցի»։

Թուրքիայի նախագահը շեշտել է, թե 100 տարի առաջ շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, որի համար իրենք ցավում են։ «Այն ժամանակ թուրքական պետությունը 4 ճակատով պատերազմում էր։ Որոշ քաղաքացիներ ըմբոստացել են, որոնց բնակության վայրերը  ստիպված են եղել տեղափոխել։ Բախումների ժամանակ մարդիկ են սպանվել։ Դրանք ցավալի իրադարձություններ էին։ Ցեղասպանություն կոչելու համար անհրաժեշտ է մի կրոնական ուղղության հետեւորդներին կամ ազգի ներկայացուցիչներին դիտավորությամբ սպանել։ Սակայն այն ժամանակ մեր հայ քաղաքացիները  օսմանյան պետության բարձրագույն դատարանների անդամներ էին, նախագահներ էին, որոշ վայրերում Օսմանյան պետությունը ներկայացնող դեսպաններ։ Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիները գործում են։ Եթե սրան ցեղասպանություն ասեք, ընդունելի չէ»,-ասել Գյուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ