«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 25-ին իրականացվել է 4,3 մլն դոլարի առքուվաճառք՝ 363,69 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 363 դրամ:
Այսպիսով՝ դրամը համարյա լիովին վերականգնել է իր դիրքերը, որ կորցրել էր նախորդ շաբաթվա բորսայական առեւտրի արդյունքում, երբ դոլարի փոխարժեքը մոտեցավ 370-ին։ Նշենք, որ անցյալ շաբաթ ՀՀ Կենտրոնական բանկը բորսայում իրականացրել է 8,2 մլն դոլարի ինտերվենցիա, որի շնորհիվ էլ հաջողվեց խուսափել դրամի հետագա արժեզրկումից։