News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կարեւոր է, որպեսզի գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել ղարաբաղյան բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ: ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ գործընկերները հանդիպել են այսօր՝ հունիսի 22-ին Մինսկում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը շրջանակում:

«Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ Այս առումով նա կարեւորեց, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարը, եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարեւորել է առաջին պաշտոնական շփումը եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով:

Նախարարներն անդրադարձել են այս տարի երկու երկրների միջեւ նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին՝ բարձր գնահատելով այս ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերություններում առկա ամբողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մինսկում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա շեշտել է, որ այս ձեւաչափում համագործակցությունը գալիս է լրացնելու Հայաստանի ու Բելառուսի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները, ինչպես Եվրասիական տնտեսական համագործակցության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ երկկողմ ձեւաչափում։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ