News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա:

Թուրքերը կտրականապես հրաժարվել են կատարել ուկրաինական կողմի պահանջը՝ այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար:

Հունվարի 24-ին Անկարան պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի մոտերքում:

Թուրքիան ցավագին է արձագանքում այլ երկրներում ցեղասպանության հարցերին: Թուրքիայի վարչապետի այցը հնարավոր է եղել փրկել միայն վերջին պահին, երբ ուկրաինական կողմը համոզել է, որ Կիեւն այժմ այլ իմաստ է դնում «Գոլոդոմոր» հասկացության մեջ: Էրդողանի թռիչքից երկու ժամ առաջ կրկին այցի մակարդակը բարձրացվել է պետականի, հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:

Հունվարի 25-ին կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ