News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մի քանիսը, իրենց որդիների նկարները ձեռքներին, այս պահին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ լուռ ցույց են անում՝ պահանջելով վերականգնել արդարությունը եւ բացահայտել իրենց  որդիների մահվան իրական պատճառները։

Ինչպես նրանք պատմեցին NEWS.am-ի թղթակցին, երկրի ղեկավարը մոտեցել է իրենց, զրուցել եւ խոստացել, որ զինվորական դատախազի փոփոխությունը սկիզբ է դնելու գործերի արդար քննությանը։

2007 թվականի օգոստոսին բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասաց. «Նախագահին մի փոքր առաջ պատմում էի, որ մենք Ռուսաստանում  ենք ապրել, եւ ես, լսելով նրա՝ Պաշտանության նախարար եղած ժամանակ արած կոչը, որոշեցի որդուս ուղարկել հայկական  բանակում ծառայելու։ 2006-ին  որդուս ուղարկելով հայկական բանակ՝ արդյունքում ստացա նրա դին։ Արդեն 4 տարի է՝ չի պարզվել, թե որն է տղայիս մահվան  պատճառը, 4 տարի է մարդասպանները չեն պատժվել։ Պաշտոնական վարկածով, որդիս էլեկտրահարվել է, բայց ես պնդում եմ, որ նրան սպանել են, որովհետեւ նրա մարմնի վրա բռնության հետքեր կային»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ