News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի «Կորտիարդ Marriott» հյուրանոցում Ֆրանսիայի քաղաքացի Ստեֆան Կոխի սպանության կասկածյալին: Փաստի կապակցությամբ ձերբակալվել է մի դեռահաս, ում անունը չի հաղորդվում:

Քննության տվյալներով, Թբիլիսիի «Կորտիարդ Marriott» հյուրանոցում հունվարի 27-ի գիշերը դեռահասը վիճել էր «Սիստրա» ընկերության ներկայացուցչի հետ, եւ հարվածել ֆրանսիացուն: Նախնական տվյալներով, գողը հյուրանոց էր մտել հետնամուտքից:

Մարդասպանը վերցրել է երեք բջջային հեռախոս, լեփթոփն ու լուսանկարչական ապարատը: Ոստիկանությունը դեպքի մասին տեղեկությունները ստացել է  տեսախցիկներից: Դեռահասը ձերբակալվել է, գողոնն առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ կանխամտածված սպանության հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. 48 հրդեհ, 6 փլուզում, 12 ինքնասպանության փորձ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները…
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Բիշիմբաևը կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով...
Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. փաստաբան
Ճնշումներ որ կան  բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա...
Վնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեց
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով դատավոր․․․
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գործի շրջանակներում «1896» ռեստորանը ապօրինի կապարակնքվել է եւ մինչ օրս փակ է. փաստաբան
Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը…
Ամենաշատ