News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը ցանկալի երեւույթ չէր, սակայն սպասելի էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Նա նշեց, որ ենթահանձնաժողովի վերագործարկումը միջազգային մի շարք պայմանագրերի ու պայմանավորվածությունների խախտում կարելի է դիտարկել, քանի որ արդեն իսկ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը վիճելի հարցերի շուրջ բանակցությունների համար հող է նախապատրաստում։ «Այլ  կառույցների մուտքը  կարող է ապակողմնորոշիչ դեր ունենալ։ Եւ բանականաբար՝ դեմ եմ այդ կառույցին»,-հայտարարեց Բոստանջյանը։

Նշենք, որ հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոն որոշել է վերստեղծել ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովը։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը չի մասնակցել համապատասխան քվեարկությանը, հայտնելով, թե չի պատրաստվում մասնակցել «թունոտ հռետորության եւ փոխադարձ մեղադրանքների» եւս մի հարթակի աշխատանքներին։

Հանձնաժողովի նախագահ է դարձել Իսպանիայի պատվիրակ, 38-ամյա Ժորդի Խուլգա ի Կոստան, որին առաջադրել է Լիբերալների եւ դեմոկրատների այլանս (ALDE) խմբակցությունը։ Նրա թեկնածության շուրջ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ քննարկում չի եղել։ Նախկինում այդ ենթահանձնաժողովը

Հիշեցնենք, որ 2005 թվականին ԵԽԽՎ-ի կողմից ընդունվեց 1416 բանաձեւ, որի հիման վրա սկսեց գործել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը։ Այն գլխավորեց լորդ Ռասել Ջոնսթոնը, ով որոշ ժամանակ անց խոստովանեց, որ ենթահանձնաժողովի գործունեությունն  անարդյունավետ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ