News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի եւ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանները  հունվարի 28-ին, ժամը 18.30-ին, Խորենացի 24 շենքի մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը Բագրատունյաց 22 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Մեսրոպի Մելքոնյանն է:

Վերջինս ժամը 18-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմաց բացահայտ պոկել եւ հափշտակել է 56-ամյա անհատ ձեռներեց, Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Նաթելլա Աղասու Գրիգորյանի պարանոցի ոսկե շղթան՝ խաչով, ու դիմել փախուստի:

Տուժողը իր նկատմամբ կատարված կողոպուտի մասին անմիջապես հայտնել է նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Վերջիններս հետապնդել եւ բռնել են Ռաֆիկ Մելքոնյանին, ում մոտից հայտնաբերվել է գողոնը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի (Կողոպուտ) հատկանիշներով: Կողոպտիչը տեղափոխվել է ոստիկանության Երեւանի ձերբակալվածների պահման վայր:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները…
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի...
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Ամենաշատ